Փետրվարի 21-ին դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանդրադառնա «հատուկ ռազմական գործողությանը» (ռուս֊ուկրաինական հակամարտությանը, խմբ.), ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ ասել է նրա մամուլի քարտուղար Պեսկովը։
«Իհարկե, մեր զարգացման, մեր կյանքի նման պատասխանատու և շատ դժվար փուլում բոլորը սպասում են ուղերձի՝ հույս ունենալով լսել տեղի ունեցողի, հատուկ ռազմական գործողության մասին գնահատականը, միջազգային իրավիճակի վերաբերյալ, նաև նախագահի տեսլականը, թե ինչպես ենք մենք հաղթահարում դա և ինչպես ենք պատրաստվում հետագայում զարգանալ», - ասել է Պեսկովը