Թուրքիայի Հաթայ նահանգի կալանավայրերից մեկում գտնվող բանտարկյալները փետրվարի 8-ին ժամը 13․00-ի սահմաններում հրկիզել են իրենց բանտախցերը։
Ինչպես հայտնում են թուրքկաան լրատվամիջոցները, մեղադրյալներն իրենց ընտանիքներին այցելության գնալու համար ապստամբության փորձ էին արել։ 250 հոգանոց բանտարկյալների խումբը փորձել է փախուստի դիմել բանտից։ Ոստիկանների միջամտության արդյունքում վիրավորվել է 12 բանտարկյալ, որոնցից 3-ը մահացել են հիվանդանոցում։
Քանի որ տվյալ կալանավայրը պիտանի չէր օգտագործման համար, բանտարկյալներին տեղափոխել են հարակից նահանգների կալանավայրեր։