Հետևեք մեզ։

Հայաստանի գործող կառավարիչները ՀՀ-ի համար մի սահման ունեն՝ կառավարական ամառանոցներն ու վարչապետի կաբինետը․ Մամիջանյան (տեսանյութ)

12:21, 14 ապրիլ 2023

Արարատ Միրզոյանը որտե՞ղ է պատկերացնում, էդ սահմանապահները որտե՞ղ են լինելու։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է՝ եթե սահմանին սահմանապահներ տեղակայվեն, հնարավոր է՝ ընդհանրապես էսկալացիաները նվազեցվեն, կասեցվեն հնարավոր ռազմական գործողությունները, և հարցին՝  ի՞նչ կարծիքի է սրա վերաբերյալ, հնարավո՞ր է՝ սահմանապահների տեղակայմամբ խնդիրը լուծվի։

 

«Իրենց որդեգրած քաղաքականության համաձայն՝ հավերժ նահանջ, իմ մոտ տպավորություն կա, որ Հայաստանի գործող կառավարիչները ՀՀ-ի համար մի սահման ունեն՝ կառավարական դաչեքն ու վարչապետի կաբինետը, որովհետև միայն դա են պաշտպանում։ Ես, մեղմ ասած, զարմացած էի, երբ վերջին ագրեսիայի ընթացքում՝ մի քանի օր առաջ, Ազգային ժողովից դուրս եկա ու հայտնաբերեցի, որ Ազգային ժողովի շենքը պահպանվում է մի քիչ ավելի լավ, քան Հայաստանի պետական սահմանը»,-ասաց Մամիջանյանը։

 

Ինչ վերաբերում է սահմանապահներին, Մամիջանյանն ասաց՝ ցավալի է, որ Միրզոյանը ընդամենը մեկ գործոն է նշում մեծ խնդիրների համատեքստում։

 

«Չի կարող լինել Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում անվտանգություն, եթե երկու օր շարունակ ադրբեջանցի մարդասպանը շրջում է ՀՀ տարածքում»-ասաց Հայկ Մամիջանյանը։