2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այսօր Hayastan.news-ի հետ զրույցում անդրադարձավ իշխանական քարոզչամիջոցներից մեկով տարածված տեղեկությանը, թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից զոհվածների ծնողներին 15-30 մլն դրամ գումար և բնակարններ են տալիս նորակառույցներում, որպեսզի քաղաքական ակցիաներ անեն։
Քոչարյանի գրասենյակից իբրև թե գումար ստացողների մեջ նշվում է նաև Գարիկ Գալեյանի անունը։ Վերջինս դրան այսպես արձագանքեց․ «Դա ՔՊ-ական վիժվածքների սադրանքն է, փորձում են մեզ շեղել մեր պայքարի ուղղությունից։ Մենք արդեն էս տականք դասալիքներից իմունիտետ ենք ձեռք բերել։ Սրանք դասալիքներ են, սրանք ի՞նչ ունեն էս հայրենիքի համար արած, բացի այն, որ օր առ օր վաճառում են։ Իրենք են վաճառում ու վաճառվում՝ ՔՊ-ականները․ վաճառում են իրենց կանանց, իրենց մայրերին, իրենց երեխաներին, իրենց սրբությունները, իրենց հերերին ու մերերի, եթե գերեզման ունեն՝ գերեազմանները, եթե չունեն, իրենց հերերին ու մերերին։ Վաճառում են՝ Նիկոլից բռնած մինչև վերջին ՔՊ-ականը»։
Ապա, իր խոսքում նշելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, որը, ըստ՝ Գալեյանի, համակարգում է իրենց մասին այդ տեղեկությունը տարածած լրատվամիջոցը, ասաց․ «Իսկ Վահագն Ալեքսանյանին ասում եմ՝ թող ինքը բռնվի, եթե ինքը չէ, իր ընտանիքի անդամներից կյանքով են հատուցելու՝ այ էս գրած «շառի» համար»։
Մանրամասն՝ տեսանյութում.
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ