Հետևեք մեզ։

Ես կպարզեմ ինձ զրպարտողին, իմ երեխային անունն ու արյունը շահարկողին․ զոհված զինծառայողի հայր

19:24, 14 ապրիլ 2023

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր Վահիդ Սահակյանը, որին նույնպես իշխանական քարոզչամիջոցները մեղադրում են Ռոբերտ Քոչարյանից տուն և գումար ստանալու մեջ, այսօր Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ունի ընդամենը մեկ բնակարան, որը ձեռք է բերել իր տղայի կյանքի գնով, այսինքն՝ իր որդին զոհվել է հանուն հայրենիքի, և Արցախի բնակարանային ֆոնդի աջակցությամբ ինքը հիփոթեքով բնակարան է ձեռք բերել։

 

«Էն մարդիկ, ովքեր ինձ զրպարտում են, նրանք սրիկաներ են, նրանք ծնվել են զուտ սրիկայություն անելու համար։ Թե դրանք ովքեր են, ես կպարզեմ, վաղ թե ուշ պարզվելու է։ Ու էդ մարդիկ թող չնեղանան ինձանից։ Եթե իրոք Վահագն Ալեքսանյանինն կամ ՔՊ-ական որևէ պատգամավորին է էդ կայքը, եթե պարզեցի, ես էդ մարդու կոկորդը կրծելու եմ ինձ զրպարտելու, իմ երեխու անունը շահարկելու, իմ երեխու արյունը շահարկելու համար։ Անկախ էս փոքրամարմին լինելուցս՝ ես կրծելու եմ էդ մարդու կոկորդը»,-ասաց Վահիդ Սահակյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում․