Հետևեք մեզ։

Ան,հաջորդ ֆիլմիս երաժշտությունը բա ո՞վ է գրելու․ հայտնաբերվել է անհետ կորած համարված կոմպոզիտորի մարմինը

12:19, 03 հունիս 2024
Ան,հաջորդ ֆիլմիս երաժշտությունը բա ո՞վ է գրելու․ հայտնաբերվել է  անհետ կորած համարված կոմպոզիտորի մարմինը

Երեկ ընկերներն ու գործընկերները հայտարարություն էին տարածել, որ որպես անհետ կորած որոնվում է կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանը։ Այսօր նրա գործընկեր Վահան Ազիբեկյանը հայտնել է կոմպոզիտորի մահվան մասին։

«Ան,հաջորդ ֆիլմիս երաժշտությունը բա ո՞վ է գրելու»,-գրել է Ազիբեկյանը։

Նա տեղեկացրել է, որ Անահիտ Մնացականյանը ջրահեղձ ՝ եղել։

Նշենք, որ երաժիշտը հունիսի 15-ին կդառնար 25 տարեկան։