Ճանապարհային նշանների կիրառմամբ՝ Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր մեքենաների մուտքը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ծրագիրը կմեկնարկի փոքր կենտրոնից: Հանձնարարվել է վարչական շրջանների ղեկավարների հետ կազմել փողոցների ցանկը:
Տրոլեյբուսների, ինչպես նաև համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կտեղադրվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Նշվում է, որ կայանը մի քանի օրից կլինի Երևանում:
Մինչև փետրվարի վերջ Երևանում կլինեն նաև նոր ու ժամանակակից 15 տրոլեյբուսները: