Չհայտարարված այցով Կիևում գտնվող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոշտ հայտարարություններով է հանդես եկել Վլադիմիր Պուտինի հասցեին։
Պատերազմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ուկրաինական պետության լիակատար ոչնչացումն է, հայտարարել է ԱՄՆ նախագահը։
«Մենք գիտենք, որ առջևում դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում: Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է»,- ասել է Բայդենը։
Ըստ Բայդենի՝ Պուտինը ձախողում է ռազմական արշավը, նա կորցրել է սկզբանե գրաված տարածքների կեսը և շարունակում է մարդկային կորուստներ կրել։
Բայդենը կարծիք է հայտնել, որ Պուտինը այնքան չի դիմանա, որքան պետք է, և խոստացել է ԱՄՆ կողմից աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այնքան, որքան պետք է։