ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ամբողջ աշխարհում խոստացել են Կիևին մատակարարել շուրջ 700 տանկ և հազարավոր միավոր այլ զրահատեխնիկա։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է այսօր Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նրա ելույթը հեռարձակվել է NBC հեռուստաալիքով։
Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է ստեղծել երկրների կոալիցիա Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս՝ բաղկացած ավելի քան 50 պետություններից։
«Ավելի քան 50 գործընկեր երկրների հետ միասին մենք հավաքել ենք ավելի քան 700 տանկ և հազարավոր զրահամեքենաներ, 1000 հրետանային համակարգեր, ավելի քան 2 միլիոն հրետանային արկեր, համազարկային կրակի ավելի քան 50 հրթիռային համակարգեր... և հակաօդային պաշտպանության համակարգեր», - ասել Է նա։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ այս ամենն անհրաժեշտ է Ուկրաինայի պաշտպանությունն ապահովելու համար: