Վաշինգտոնը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Ուկրաինա կատարած այցից առաջ կապ է հաստատել Մոսկվայի հետ՝ անցանկալի իրավիճակներից խուսափելու համար: Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդած տեղեկությունը։
Սպիտակ տունն այցի կազմակերպման վերաբերյալ մանրամասներ չի հայտնել, սակայն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Վաշինգտոնից մեկնումից կարճ ժամանակ առաջ Մոսկվային տեղեկացրել են Բայդենի այցի մասին, որպեսզի բացառվեն անցանկալի միջադեպեը։
«Կողմերը ջանացել են խուսափել սխալ հաշվարկներից, որոնք «կարող Էին հանգեցնել երկու միջուկային տերությունների ուղիղ հակամարտության»,–նշել է նա: