Հետևեք մեզ։

ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ

21:10, 20 փետրվար 2023
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։

Ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած մեկնաբանության մեջ․

 

Ըստ Զախարովայի` ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը՝ Եվրամիության ներկայացուցիչներն անազնիվ են և պետք է դրան համապատասխան վերաբերմունք ցուցաբերվի։

 

«Ցավոք, սա առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք ԵՄ և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ցանկացած միջոցով ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում»,-ասված է Զախարովայի հայտարարության մեջ։