Հետևեք մեզ։

Ողբերգական վթարից մահացածներն ամուսիններ են և նրանց երեխան. վթարի մասնակից BMW-ի վարորդը շտապօգնության մեքենայից դիմել է փախուստի. shamshyan.com

09:47, 26 հուլիս 2024
Ողբերգական վթարից մահացածներն ամուսիններ են և նրանց երեխան. վթարի մասնակից BMW-ի վարորդը շտապօգնության մեքենայից դիմել է փախուստի. shamshyan.com

Ինչպես հայտնել էինք այսօր Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և Honda (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Honda մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդը և ուղևոր Ն. Շ.-ն (ծնված 1992 թ.) մահացել են:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Դ. Մ.-ն (ծնված 2016 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ` Ջաջուռի ոլորաններում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները:

 

Կայքի փոխանցմամբ` մահացածները ամուսիններ են, իսկ երեխան՝ նրանց որդին։ Հայտնել են նաև, որ «BMW X3»-ի վարորդը դեպքի վայրում տարօրինակ վարքագիծ է ցուցաբերել, ինչը նկատել են նաև պարեկներն ու փորձել տեղափոխել նրան ոստիկանության Ախուրյանի բաժին, սակայն նա հայտնել է, որ իրեն վատ է զգում, ինչից հետո պարեկները նրան ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենա։ Բժիշկները նրան փորձել են տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին նա բացել է շտապօգնության ավտոմեքենայի դուռն ու փախուստի դիմել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «BMW X3»-ի վարորդի հետ ևս մի մարդ է եղել, ով տեղում ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների կողմից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է։

 

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ ունեն, որ «BMW X3»-ի մեջ կա թմրանյութ։

 

Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է «BMW X3»-ի վարորդը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել  վթարային իրավիճակ, ապա բախվել «Honda Fit»-ին։ «BMW X3»-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «Honda Fit»-ը գլխիվայր շրջվել է։

Վերլուծական