Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան գնահատել է հաջորդ խոշոր միջազգային մրցաշարերում հանդես գալու իր հնարավորությունները։
«Ես այլևս չեմ երազում աշխարհի հաջորդ առաջնության մասին. Բայց ես սպասում եմ Ամերիկայի գավաթի հաջորդ խաղարկությանը: Ամեն ինչ կանեմ այնտեղ գտնվելու համար»,- 35-ամյա արգենտինացու խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Ամերիկայի գավաթի հաջորդ խաղարկությունը կկայանա 2024 թվականին։