Հետևեք մեզ։

Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է իր առաջին պարեկությունը

00:31, 21 փետրվար 2023
Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է իր առաջին պարեկությունը

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին իրականացրել է իր առաջին պարեկությունը։

Այս մասին «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը:

 

«ԵՄ առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում», - գրել է նա։