Եղանակային վատ պայմանների պատճառով Գագարինի մոտից մինչև Սևանի թարակղզի և Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
««Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Գագարինի մոտից մինչև Սևանի թարակղզի և Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհը դժվարանցանելի է», ասված է հաղորդագրության մեջ։