Հետևեք մեզ։

ՀՀ-ն պիտի հրաժարվի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից․ Բագրատ Սրբազանի ելույթի կարևոր դրույթները

13:24, 27 օգոստոս 2024
ՀՀ-ն պիտի հրաժարվի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից․ Բագրատ Սրբազանի ելույթի կարևոր դրույթները
«Սրբազան պայքարի» պաշտոնական էջը հայտնում է․
«Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հավաքի ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին ևս մեկ անգամ ներկայացրել է տարբեր ուղղություներում և ոլորտներում Սրբազան Պայքարի մոտեցումներն ու առաջնահերթությունները։
 
Հաջորդ մի քանի գրառումների միջոցով ներկայացնելու ենք Սրբազան հոր ելույթի կարևոր դրույթները։
 
Արտաքին քաղաքական նոր հայեցակարգ. ՀՀ-ն պիտի հրաժարվի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից, վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ կարգավիճակին: Հայաստանն աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ դարձնելն անընդունելի ու մերժելի է։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պիտի կառուցվի ուժային կենտրոնների շահերի համադրման, գործընկերային կապերի խորացման, փոխգործակցության նոր հեռանկարներ սահմանելու միջոցով:
 
ՀՀ-ն պիտի ձեռնամուխ լինի գործընկեր, դաշնակից պետությունների հետ հարաբերությունների վերականգնմանն ու խորացմանը, առկա բոլոր խնդիրների՝ բանակցային ու գործընկերային ճանապարհով լուծմանը։ Միաժամանակ՝ պատրաստակամ լինելով ձևավորել նոր հարաբերություններ, ձեռք բերել նոր բարեկամներ ու դաշնակիցներ»։