Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի (Գրիգորի Խաչատուրովի) նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։
Խաչատուրովը ձերբակալվել է։
Ըստ դատախազության՝ քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդում է, որ ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով։
Գրիգորի Խաչատուրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է