Հետևեք մեզ։

Իսպանիայի ոստիկանությունը վերադարձրել է 100 տարվա վաղեմության Դալիի՝ գողացված գծանկարները

12:28, 21 փետրվար 2023
Իսպանիայի ոստիկանությունը վերադարձրել է 100 տարվա վաղեմության Դալիի՝ գողացված գծանկարները

Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի՝ 100 տարվա վաղեմության երկու գծանկարները, որոնք գողացել էին անցյալ տարի Բարսելոնայում: CNN-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է 50, 53 և 55 տարեկան երեք եղբայրների և առգրավել է Դալիի վրձնին պատկանող երկու գծանկարները, որոնք 1922 թ.-ին արվել էին «Les Gràcies de l'Empordà» («Էմպորդայի երախտագիտությունը») գրքի նկարազարդման համար՝ հեղինակ Պերե Կորոմինեսի խնդրանքով։«Գալա և Սալվադոր Դալի» հիմնադրամը հաստատել է, որ արվեստի գործերը՝ շագանակագույն թղթի վրա պատկերված երկու գյուղական տեսարան, պատկանում են նկարչի վրձնին: