Մարտի դաշտում Ռուսաստանին հաղթելն անհնար է, հետևաբար ավելի ու ավելի ագրեսիվ տեղեկատվական հարձակումներ են իրականացվում: Այս մասին այսօր Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ Արևմուտքը հենվում է ազգային դավաճանների վրա, որոնք միշտ ունեն նույն ատելության թույնը իրենց հայրենիքի նկատմամբ, թիրախավորում են անգամ եկյեղեցուն։
«Անցյալ դարի 30-ական թվականներին Գերմանիայում նացիստների համար Արևմուտքը գործնականում բացեց իշխանության ճանապարհը, իսկ մեր ժամանակներում նրանք «հակառուսաստան» են ստեղծել Ուկրաինայում»,–ասաց նա։։