Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ռուս–ուկրաինական պատերազմը սկսել է Արևմուտքը, Ռուսաստանը ուժ է կիրառտում նրանց սկսած պատերազմը դադարեցնելու համար։ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ էր կառուցողական երկխոսության Արևմուտքի հետ, սակայն ի պատասխան երեսպաշտական արձագանք․ «2021 թվականի դեկտեմբերին մենք պաշտոնապես ուղարկեցինք ՆԱՏՕ-ին անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծերը, բայց ստացանք ուղիղ մերժում բոլոր կետերով։ Հետո վերջապես պարզ դարձավ, որ հրաժարվել են ագրեսիայի համար, իսկ սպառնալիքն օրեցօր մեծանում էր»։
«Նրանք են սկսել պատերազմը, իսկ մենք ուժ ենք կիրառում, որպեսզի դադարեցնենք այն»,- ասել է նա։
Արևմուտքն է սկսել պատերազմը, մենք ուժ ենք կիրառում, որպեսզի դադարեցնենք այն
14:13, 21 փետրվար 2023