Երևանում փետրվարի 21-ի ցերեկը, փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-ին, 26-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին և 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, փետրվարի 22-ին՝ 25-30մ/վ։
Մարզերում փետրվարի 21-ի և փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 25-ին, 26-ին կլինի առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում փետրվարի 21-ին սպասվում է անձրև, 22-ին՝ առանց տեղումների եղանակ։

