Հայկական Արցախը մեկ տարի է օկուպացված է․ բռնի տեղահանությանը, որը ցեղասպանություն է, նախորդել էր Ադրբեջանի ռազմական հարձակումը։ Սովի, անմարդկային պայմանների ու մեկ տարվա շրջափակման պայմաններում արցախցիները միայնակ կռվում էին թշնամու դեմ։ Մեկօրյա պատերազմ հետևանքով հայկական կողմն ունեցավ 223 զոհ։ Նրանցից շատերի դիերը հարազատները կարողացել են հասցնել Հայաստան ու հուղարկավորել Եռաբլուրում, որոշներն էլ հուղարկավորել են Արցախում՝ հայկական հողակտորի համար կյանքը զոհած հարազատների ու հայրենակիցների կողքին։
Եռաբլուրն՝ արցախյան ողբերգությունից մեկ տարի անց (լուսանկարներ)
19:18, 19 սեպտեմբեր 2024