Հետևեք մեզ։

ՊՆ-ում ողջունել են Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին

19:09, 23 սեպտեմբեր 2024
ՊՆ-ում ողջունել են Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

 

«Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցության շրջանակում սեպտեմբերի 23-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Բարձրաստիճան պաշտոնյաների բարեվարքության ամրապնդում» խորագրով սեմինար և դասընթաց:

 

Միջոցառման մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, ողջունելով Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին ու ՄԹ ներկայացուցիչներին, ընդգծել է Հայաստանի և ՄԹ պաշտպանության նախարարությունների կազմակերպած հակակոռուպցիոն ու ներքին աուդիտի զարգացման միջոցառումների կարևորությունը և հավելել, որ այս համագործակցության նպատակները ներառում են լավ կառավարման խթանումը, ՄԹ փորձի աստիճանական ներդրումը ՀՀ պաշտպանության համակարգում, ինչպես նաև բարեվարքության և ազնվության հիմունքների ամրապնդումը ՀՀ պաշտպանական համակարգի բոլոր մակարդակներում»: