Հարկադրված եմ այսօր հայտարարել, որ Ռուսաստանը սառեցնում է մասնակցությունը ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին, կրկնեմ՝ ոչ թե դուրս է գալիս, այլ՝ սառեցնում: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Պուտինը:
Նրա խոսքով, պայմանագրին վերադառնալու համար Ռուսաստանը պետք է հասկանա, թե ինչպես է հաշվարկվելու ՆԱՏՕ-ի հարձակողական սպառազենի միացյալ հզորությունը:
Նա ասել է նաև, թե «Վաշինգտոնում որոշ գործիչներ քննարկում են միջուկային փորձարկումներ անցկացնելու հնարավորությունը»:
«Այդ դեպքում Մոսկվան էլ դրանք կանցկացնի», - ասել է Վլադիմիր Պուտինն օրենսդիրներին հասցեագրված ամենամյա ավանդական նախագահական ուղերձում: