Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Միջնորդությունը մերժելու որոշումը քիչ առաջ կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։
Այս մասին հաղորդեց Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը:
Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել, նա ձերբակալվել էր։
Խաչատուրովի առնչվող քրեական վարույթն առնչվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելուն (փողերի լվացում)։