Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայության ներկայացուցիչ Խուան Կամիլո Անդրադեն հրաժարվել է մեկնաբանել մամուլում հայտնված տեղեկությունը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ ակումբի հետաքրքրված լինելու մասին։
Այս մասին ավելի վաղ հայտնել էր Metaratings-ը։
«Հետաքրքրությո՞ւն Սպերցյանի նկատմամբ.․․ Ես տեղեկություն չունեմ այդ մասին։ Մենք չենք մեկնաբանում այդպիսի տեղեկությունները»,- ասել է Անդրադեն Sport24-ի թղթակցին տված հարցազրույցում:
2022/23 մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։