Hetq.am-ի փոխանցմամբ, խոսքը 11,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի մասին է, որն սկսվում է Մ-12 (Գորիս-Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ) միջպետական ճանապարհի Տեղ գյուղի հատվածից, անցնում Կոռնիձոր գյուղով եւ ավարտվում պետական սահմանի մոտ՝ Հագարի գետի ափին: Սահմանային հանգույց է գետի վրա կառուցված նոր կամուրջը, որի մոտ՝ գետի մյուս ափին, տեղակայված են ՌԴ խաղաղապահները:
Կարմիրով - Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման կառուցվող ճանապարհը
Կապույտով - ժամանակավոր ճանապարհ, որը Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհից տանում է դեպի Հագարիի սահմանային կամուրջ։
Կանաչով - Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ (Մ-12) ճանապարհը. ներկայում երթեւեկության համար բաց է մինչեւ ժամանակավոր ճանապարհ հասնող հատվածը։