Հետևեք մեզ։

Տղայիս՝ Գալաթասարայ չի տեղափոխվում հետ, լուրերը կեղծ են․ Նորայր Զախարյան

22:59, 21 փետրվար 2023
Տղայիս՝ Գալաթասարայ չի տեղափոխվում հետ, լուրերը կեղծ են․ Նորայր Զախարյան

Արսեն Զախարյանի հայրը մեկնաբանել է ֆուտբոլիստի նկատմամբ «Գալաթասարայի» հետաքրքրության մասին տեղեկությունը:

 

Հիշեցնենք, որ լրագրող Նիկոլո Շիրան հայտնել էր, որ թուրքական ակումբը մոտ է «Դինամոյի» կիսապաշտպանի տրանսֆերը 13 միլիոն եվրոյով ձեռք բերելուն։ Խաղացողը, ավելի ուշ ասել էր, որ անձնական պատճառներով չի դիտարկում այս տարբերակը։

 

«Տղայիս՝ «Գալաթասարայ» տեղափոխվելու հետ կապված բոլոր լուրերը կեղծ են։ Արսենն արդեն ասել է, որ չի ցանկանում տեղափոխվել Թուրքիա։

 

Ի՞նչն է պատճառը։ Ես ու տղաս ցանկանում ենք խաղալ Եվրոպայում։ Իսկ բոլոր լուրերը, որ հիմա պտտվում են Արսենի շուրջ, հերթական խոսակցություններն են»,- Նորայր Զախարյանի խոսքն է մեջբերել Sport24-ը։