Հետևեք մեզ։

ՏԱՍՍ֊ը մանրամասներ է հայտնում մոսկովյան հյուրանոցի հրդեհից. կան զոհեր և վիրավորներ

01:57, 22 փետրվար 2023
ՏԱՍՍ֊ը մանրամասներ է հայտնում մոսկովյան հյուրանոցի հրդեհից. կան զոհեր և վիրավորներ

ՏԱՍՍ֊ը մանրամասներ է հայտնում մոսկովյան հյուրանոցի հրդեհի հետևանքների վերաբերյալ։

Ինչպես հայտնի է` Մոսկվայում հրդեհ է բռնկվել MKM հյուրանոցի շենքի մի հատվածում, որտեղ գտնվում են նախկին հանրակացարանի բնակիչները։

Ինչ է տեղի ունեցել


Հրդեհը բռնկվել է Մոսկվայի կենտրոնում՝ Մեժդունարոդնայա փողոցում գտնվող MKM հյուրանոցի շենքի մի մասում, ըստ արտակարգ իրավիճակների ծառայության` հրդեհ է բռնկվել հինգերորդ հարկում գտնվող սենյակում։
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է Մոսկվայի ժամանակով 21:20-ին։ Դեպքի վայր է կանչվել հինգ փրկարարական բրիգադ՝ մարդկանց տարհանելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով։
Հրդեհի մակերեսը կազմել է 100 քմ։
Հրշեջները հրդեհի ժամանակ փրկել են 50 մարդու, այդ թվում՝ 7 երեխայի։
200 մարդ տարհանվել է։
Մոսկվայի ժամանակով ժամը 23:43-ին հայտարարվել է հրդեհի ամբողջական մարում։


Մահացածներ և վիրավորներ

Զոհերի թիվը կազմել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Տուժել է ինը մարդ, այդ թվում` երեք երեխա։