Հետևեք մեզ։

Արոնյանը միանձնյա գլխավորում է WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը

10:13, 22 փետրվար 2023
Արոնյանը միանձնյա գլխավորում է WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը։

Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրիի նկատմամբ:

 

Այս տուրից հետո էլ Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա 5 հնարավորից ունի 4 միավոր: