Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 35 տոննա բուժսարքավորումներ է հասցրել Սիրիա՝ օգնելու երկրաշարժից տուժածներին։ Առաջիկա օրերին երկրում վայրէջք կկատարի 30 տոննա բեռով երկրորդ ինքնաթիռը։ Այս մասին Հալեպի օդանավակայանում հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։
Սիրիայի առողջապահության նախարար Հասան ալ-Գաբաշը կարևորել է ԱՀԿ գլխավոր տնօրենի այցը՝ «երկրաշարժի վնասի չափերը, ինչպես նաև բուսարքավորումների ու դեղամիջոցների պակասը գնահատելու» տեսանկյունից։