Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը միջազգային ասպարեզում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ, արտաքին գործերի կենտրոնական կոմիտեի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ կայացած հանդիպմանը:
«Մեր հարաբերությունները զարգանում են վստահ ու դինամիկ կերպով, և չնայած համաշխարհային ասպարեզում տիրող բարձր տուրբուլենտությանը, մենք ցուցաբերում ենք համախմբվածություն և պատրաստակամություն՝ պաշտպանելու միմյանց շահերը՝ հիմնվելով միջազգային իրավունքի հարգման և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա», - ասել է Լավրովը։ Վան Ին իր հերթին նշել է, որ փոխգործակցության բարձր դինամիկան պահպանվում է ՉԺՀ-ի Կոմկուսի նախագահ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով։
ՉԺՀ-ի ներկայացուցիչն էլ հայտնել է, որ չնայած միջազգային իրավիճակի փոփոխականությանը, Չինաստանը և Ռուսաստանը միշտ պահպանում են ռազմավարական վճռականությունը։