Ադրբեջանի Իմիշլիի շրջանում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալներով՝ ցնցումներ են գրանցվել Սաաթլի կայարանից 20 կմ հյուսիս-արևմուտք։
Հաղորդման համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ։