Լյուքսեմբուրգը ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվեն խաղաղության համար եռակողմ բանակցությունները:
Այս մասին հայտարարեց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը՝ Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:
«Խաղաղության եռակողմ բանակցությունները, որոնք սկսվեցին 2021 թվականին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, կարծես թե, այս պահին կանգ են առել: Խրախուսելի զարգացումներ եղան: Մենք կցանկանայինք, որ դրանք շարունակվեն, Լյուքսեմբուրգն աջակցում է խաղաղության եռակողմ բանակցությունների վերսկսմանը, որ կարողանաք ամուր և տևական խաղաղության համաձայնագրի հասնել»,-ասաց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը: