ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցություններ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ հանդիպումների ժամանակ հատկապես ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև տարբեր ժամանակներում ձեռք բերված պարտավորություններին։