Hayastan.news-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երևանյան հյուրանոցում երիտասարդ կնոջը ծեծի ենթարկելու և բռնաբարության դեպքի մասին։
2005-ին ծնված Յ․Տ. ազգությամբ ռուս է։ Իրավապահներին հայտնել է, որ իր անօգնական վիճակից ու ալկոհոլի ազդեցության տակ գտնվելուց օգտվելուց «Տոսկանա» հյուրանոցում իր ծանոթի ընկերը սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Hayastan.news-ի տեղեկություններով՝ կնոջը ծեծի ենթարկողը լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 37-ամյա որդին է՝ Ժորա Հովհաննիսյանը: Սեռական բռնության մեջ կասկածյալը Երևանի 30-ամյա բնակիչ Ղ․Պ․-ն է։