Արցախում գազով ջեռուցվող դպրոցներում տեղադրվել են փայտի վառարաններ և արդեն այսօրվանից վերսկսվել են պարապմունքները՝ ավագ դասարանների համար: Այս մասին ասվու է Արցախի Հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:
Այսուհետ դպրոցներն անցնելու են 6-օրյա ռեժիմի ու շաբաթ օրվա դասերով լրացնելու են նախկինում բաց թողած ժամերը:
Դեռ չլուծված է մնում 1-8 դասարանցիների դասերի վերսկսման խնդիրը՝ ջեռուցման պատճառով եւ կրտսեր օղակի դասերը՝ սննդի բացակայության պատճառով: