Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արտավազդ Փելեշյանի հետ

22:53, 22 փետրվար 2023
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արտավազդ Փելեշյանի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով:

Վարչապետը վարպետին մաղթել է առողջություն, ստեղծագործական էներգիա և շնորհակալություն հայտնել նրան բեղմնավոր գործունեության համար:

Նիկոլ Փաշինյանը և Արտավազդ Փելեշյանը քննարկել են նաև արվեստի ու կինոյի զարգացմանը վերաբերող հարցեր: