Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա

10:21, 23 փետրվար 2023
Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա

Ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահի և ԱԳ նախարարի հետ: