Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Ինչպես արդեն ասել եմ, Բաքվի և Երևանի միջև հաշտեցման հիմքում ընկած է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի համալիրը: Նկատի ունեմ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, սահմանի սահմանազատմանը, հասարակական գործիչների և փորձագետների միջև շփումների միջոցով վստահության ձևավորմանը, խաղաղության պայմանագրի նախապատրաստմանն ուղղված միջոցները: Գլխավորը՝ խուսափել ձեռնարկվող միջնորդական ջանքերի կրկնօրինակումից և մրցակցությունից, հասնել դրանց սիներգիայի։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հենց նման լույսի ներքո ենք մենք դիտարկում Եգիպտոսի նման մեծ և ազդեցիկ երկրի նախաձեռնությունը՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին», - հավելել է Գալուզինը։
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին Հայաստան այցի ժամանակ հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։