Հաքերներն այսօր խափանել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ իսլամական հեղափոխության 44-ամյակի առթիվ տեսագրված տոնական ուղերձի հեռարձակումը պետական հեռուստատեսության եթերում։
Reuters-ի փոխանցմամբ՝ Ռաիսիի ուղերձի հեռարձակումը ընդհատվել է մոտ մեկ րոպեով։ Նախագահի փոխարեն էկրանին հայտնվել է իրանական ընդդիմության հետ կապեր ունեցող հաքերային խմբի տարբերանշանը, իսկ կադրից դուրս «Մահ իսլամական հանրապետությանը» վանկարկումներ են հնչել։