Հետևեք մեզ։

Արայիկ Հարությունյանը մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին

15:46, 23 փետրվար 2023
Արայիկ Հարությունյանը մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին:
Երկրի ղեկավարը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, պարզաբանել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ծագած խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը: