Հայ դպրոցականները մասնակցել են Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադային և արժանացել մեդալների: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ օլիմպիադան անցկացվել է 2023 թ․ փետրվարի 1-ից 10-ը՝ առցանց ձևաչափով։
Մասնակցել են 25 պետությունների 1300-ից ավելի աշակերտներ։
Հայաստանը ներկայացրել են 4 ուսումնական հաստատությունների (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, Քվանտ վարժարան, ՀԱՊՀ ավագ դպրոց և Գյումրու Ֆոտոն վարժարան) 7 թիմերի 45 մասնակիցներ։
Մեդալային հաշվարկում մեր մասնակիցները արժանացել են 2 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալների (Ֆիզմաթ դպրոց՝ 2 ոսկի, 4 արծաթ և 8 բրոնզ, Քվանտ վարժարան՝ 1 արծաթ և 6 բրոնզ, Ֆոտոն վարժարան՝ 1 բրոնզ)։
Թիմային հաշվարկով Ֆիզմաթ դպրոցը արժանացել է խրախուսական մրցանակի։