Հետևեք մեզ։

Զոհրաբ Մնացականյանը, Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախկին և ներկա նախարարները քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր

22:04, 23 փետրվար 2023
Զոհրաբ Մնացականյանը, Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախկին և ներկա նախարարները քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր

Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Արա Այվազյանի և ԱՀ ԱԳ նախկին նախարարներ Արման Մելիքյանի և Կարեն Միրզոյանի հետ:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, Արցախի սուբյեկտայնության բարձրացմանն առնչվող հարցեր:

 

Սերգեյ Ղազարյանը կարևորել է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում առկա քաղաքական, դիվանագիտական ռեսուրսի համախմբումն ու այդ ներուժի օգտագործումն ի նպաստ Արցախի:

 

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց մասնագիտական կարողությունների շրջանակներում օգտակար լինել Արցախին։