ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը սոցցանցերի իր էջերում հայտարարել է Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Ժամանակը եկավ, Ազգային թիմին հրաժեշտ տալու ժամանակը։
Այսօր առավոտյան ինձ զանգեց ներկայիս մարզիչը, որն ասաց, որ ինձ հետ հույսեր չի կապում՝ չնայած այն խաղամակարդակին, որով ես կարող եմ հանդես գալ։ Ցավոք, ինձ համար սա ճանապարհի վերջն էր, որը, ինչպես ես հույս ունեի, ավելի երկար էր լինելու և շատ ավելի լավ ավարտ էր ունենալու։
Հոգաչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ հավատացել են ինձ»,- գրել է իսպանացին։