Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» 5-րդ անգամ հռչակվեց աշխարհի ակումբային չեմպիոն։
Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում տեղի ունեցած եզրափակիչում Արքայական թիմը 5:3 հաշվով պարտության մատնեց Ասիայի ուժեղագույն թիմին՝ «Ալ Հիլյալին» (Սաուդյան Արաբիա), որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել Լիբերտադորեսի գավաթակիր, բրազիլական «Ֆլամենգոյին»։
«Ռեալն» այս տիտղոսը նվաճել է նաեւ 2014, 2016, 2017, 2018 թվականներին։