Հետևեք մեզ։

Այսօր լրանում է ռուս–ուկրաինական պատերազմի մեկ տարին․ ԵՄ– երկրների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ

10:41, 24 փետրվար 2023
Այսօր լրանում է ռուս–ուկրաինական պատերազմի մեկ տարին․ ԵՄ– երկրների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ

Ուժեղացնել համատեղ ճնշումը Ռուսաստանի վրա՝ ագրեսիայի պատերազմը դադարեցնելու համար․ ռուս–ուկրաինական պատերազմի մեկ տարին լրանալու կապակցությամբ հայտարարությամբ հանդես են եկել ԵՄ ղեկավարները։

Հայտարարության մեջ ասվում է, որ ամեն ինչ կանեն, որպեսզի Ուկրաինան հաղթի, երաշխավորվի միջազգային իրավունքը, վերականգնվի Ուկրաինայի խաղաղությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, Ուկրաինան վերականգնի ավերվածը և որ արդարությունը հաղթի։

Եվրախորհուրդը խոստացել է աջակցել Ուկրաինայի վերականգնմանը, այդ նպատակով կօգտագործի Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվները՝ ԵՄ օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն։