Փարիզի Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով, առիթը ռուս–ուկրաինական պատերազմի մեկ տարին է։
Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն է արել հրապարակումը և մակագրել․ «Փա՛ռք Ուկրաինային»:
«Ուկրաինա ներխուժումից մեկ տարի անց Փարիզը հարգանքի տուրք է մատուցում ուկրաինացի ժողովրդի խիզախությանը և նրան համերաշխություն հայտնում»,- գրված է Ֆրանսիայի մայրաքաղաքի պաշտոնական թվիթերյան էջը։