Իտալիան Ադրբեջանի հետ չորս գազային տուրբինների վաճառքի նոր պայմանագիր կկնքի։ Այս մասին հայտարարել է արդյունաբերության նախարար Ադոլֆո Ուրսոն, նա պատրաստվում է այցելել Ադրբեջան, հայտնում է Reuters-ը։
Գործարքին կմասնակցեն իտալական Ansaldo Energia-ն և էլեկտրաէներգիայի ամենամեծ արտադրող Azerenerji-ն։
Պայմանագրի ֆինանսական կողմը հայտնի չէ։