Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստը

16:53, 24 փետրվար 2023
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նիստում քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր: